ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի երկաթգծերի հարևանությամբ այրվել է մոտ 15 հա ցորենի հնձած արտ

0

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի երկաթգծերի հարևանությամբ այրվում է ցորենի հնձած արտ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։31-ին, մարվել՝ 21։41-ին։ Այրվել է մոտ 15 հա ցորենի հնձած արտ։