ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Ունենք մեծ հնարավորություններ և ներուժ մեր երկրների հարաբերությունների զարգացման առումով. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահին

0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը՝ հիմնված հայ և իրաքցի ժողովուրդների՝ հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ համակրանքի ու բարիդրացիական համակեցության վրա: «Մեր երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և տարբեր մակարդակի փոխայցելությունները շարունակական բնույթ են կրում: Այս համատեքստում կարևոր իրադարձություններ էին Իրաքի Հանրապետության մեծարգո նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի պաշտոնական այցը Հայաստան և իմ պաշտոնական այցն Իրաքի Հանրապետություն: Մեր քննարկումների ընթացքում մենք արձանագրեցինք, որ ունենք մեծ հնարավորություններ և ներուժ մեր երկրների հարաբերությունների զարգացման առումով, հակտապես՝ չօգտագործված մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում»,- մասնավորապես նշել է նախագահ Խաչատուրյանը:

Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Հայաստան կատարած մեր այցը պայմանավորված է երկու երկների միջև առկա հարաբերությունների խորությամբ և մարդասիրական հարցերի շուրջ լիակատար համակարծիք լինելով»:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են կայացած դատաիրավական համակարգի դերը պետությունների ինքնիշխանության, ժողովրդավարության և օրինակարգության ամրապնդման գործում:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրաքի պետական ինստիտուտների նմանությունների և ընթացիկ բարեփոխումների կարևորության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդարդարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման հնարավորություններին և այս տեսանկյունից շեշտվել է առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ շարունակական քայլերի կիրառման անհրաժեշտությունը: