ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Կապան-Քաջարան ճանապարհին SHACMAN բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

0

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1993 թ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։