ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Առաջիկա օրերին հնարավոր է անձրև ու ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

0

Սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 10-ին և 12-13-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում՝ սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 10-ին և 13-ին կեսօրից հետո, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։