ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մոսկվայի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված մղումը «հարվшծ է թիկունքից». իրանցի պատգամավոր

0

Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ` աջակցելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը կոչված է Ադրբեջանի Հանրապետությունը կապել  Նախիջևանի հետ՝ առանց հայկական անցակետերի։ Այս մասին Tasnim գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին:

«Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։

Մալեքին քննադատել է Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված նրա մղումը  որակել է որպես «հարված թիկունքից», որը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանից կոշտ պատասխան ստացավ Պարսից ծոցի երեք իրանական կղզիների հարցով իր դիրքորոշումից հետո, և  նույն պահվածքը կկրկնվի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։