Վերադարձ հարազատ քաղաք․ իրավաբան-նկարչուհու ցուցահանդեսը՝ Գյումրիում
0
Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց ծննդով գյումրեցի, մասնագիտությամբ իրավաբան Մարինե Մանուկյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Լռության ձայն» խորագիրը։ Ցուցահանդեսին մեծ թվով մարդիկ էին մասնակցում․ պատկերասրահի բակում կանգնելու տեղ անգամ չկար․ արվեստագետներից, իրավաբաններից բացի ներկա էին նաև գործարարներ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը (ի դեպ, նկարչուհին նրա հարազատ քույրն է), Շիրակի նախկին մարզպետ Արարատ