ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև. Սուրեն Մանուկյան

0

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև: Այս մասին տեղեկացնում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպությունը, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ, իր բոլոր անդամների քվերարկությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը»։

Ըստ դրա Կազմակերպությունը հայտարարում է, որ

1. 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:

2. 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:

3. խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

4. հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Ամբողջական տեքստը կարող եք կարդալ Ցեղասպանագետների միջազգային Ընկերակցության կայքում

Իսկ ոչ պաշտոնական թարգմանությունը Հայոց ցեղասպանության թանգարանի կայքում»։

The post Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև. Սուրեն Մանուկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.