ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Ազգերի լիգա․ այսօր կկայանա Հայաստան-Լատվիա հանդիպումը

0

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի С լիգայի 4-րդ խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան - Լատվիա հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը 20։00-ին է։

Հայաստանի ընտրանին նախորդ մրցաշրջանում նահանջել, իսկ Լատվիան բարձրացրել է Լիգա C:

Մեր ընտրանին առաջիկա խաղին կներկայանա արդեն նոր, թարմացված խաղաշապիկներով։

Լատվիայի հարձակվող Վլադիսլավ Գուտկովսկիսը նշել է, որ Հայաստանը տեխնիկապես հզոր թիմ ունի։

«Դեռ պատրաստ չեմ 90 րոպե խաղալուն: Այդ մասին զգուշացրել եմ Նիկոլատոյին: Ամեն դեպքում, խաղադաշտում լինելուս ամեն րոպեն աշխատելու եմ առավելագույն ուժերով: Կարող ենք հաղթել, կարևորը չվախենալն է: Հայերը տեխնիկապես հզոր թիմ ունեն, այդ պատճառով նրանց պետք չէ ազատ տարածություններ թողնել»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում UEFA-ի պաշտոնական կայքը։

Լատվիան խնդիրներ ունի նաև պաշտպանական գծում։ Վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի առաջատար պաշտպան Անտոնի Չերնոմորդին: Նրա փոխարեն Պաուլո Նիկոլատոն հավաքական է հրավիրել Վյաչեսլավ Իսաևին, ով վերջին անգամ ընտրանու խաղաշապիկը կրել է հեռավոր 2019 թվականին:

Լատվիայի ընտրանու խաղացողները Երևան են ժամանակ հինգշաբթի ուշ երեկոյան: Երկար դադարից հետո մրցակցի գլխավոր մարզիչը կարող է հույսը դնել թիմի հարձակման գծում խաղացող Վլադիսլավ Գուտկովսկիսի, Ռոբերտ Ուլդրիկիսի և Յանիս Իկաունիեկսի վրա:

Մեր ընտրանին էլ, երեկ՝ սեպտեմբերի 6-ին, անցկացրեց վերջին նախախաղային մարզումը։

Հայաստանն ու Լատվիան միմյանց հանդիպել են ընդամենը 3 անգամ․

12․10․2023․ ԵԱ-2024․ Որակավորման փուլ․ Լատվիա — Հայաստան՝ 2։0

19․06․2023․ ԵԱ-2024․ Որակավորման փուլ․ Հայաստան — Լատվիա՝ 2։1

Գոլերը՝ Տիկնիզյան, Բարսեղյան (11մ․)

03.09.2014․ Ընկերական հանդիպում․ Լատվիա — Հայաստան՝ 2։0

Օրվա մյուս խաղերը՝  

17։00 Ֆարերյան կղզիներ — Հյուսիսային Մակեդոնիա 

20։00 Իռլանդիա — Անգլիա

20։00 Վրաստան — Չեխիա

20։00 Մոլդովա — Մալթա

22։45 Գերմանիա — Հունգարիա

22։45 Նիդերլանդներ — Բոսնիա և Հերցեգովինա

22։45 Հունաստան — Ֆինլանդիա

22։45 Ուկրաինա — Ալբանիա