Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրած վերջին խաղից հետո (լուսանկարներ, տեսանյութ)
37-ամյա հարձակվող Լուիս Սուարեսն ու իր ընտանիքը չեն կարողացել զսպել արցունքները ֆուտբոլիստի՝ Ուրուգվայի հավքականի կազմում անցկացրած վերջին խաղից հետո:
ԱԱ 2026թ․ հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 7-րդ տուրում Ուրուգվայը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Պարագվայի հետ:
Լուիս Սուարեսը մեկնարկային կազմում էր։ 85-րդ րոպեին ոչ մարզական վարքի համար հարձակվողը զգուշացվել է դեղին քարտով։
Սուարեսն Ուրուգվայի ընտրանու կազմում նորամուտը նշել է 2007 թվականին: Վերջինս մասնակցել է 143 հանդիպման՝ դառնալով 69 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ: