ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Տհաճ անակնկալ ֆուտբոլասերների համար․ ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը թանկացել են․ «Փաստ»

0

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում իր առաջին հանդիպումն է անցկացնելու՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մրցելով Լատվիայի ընտրանու հետ: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլասերների համար տհաճ անակնկալ է պատրաստել՝ բարձրացնելով մարզադաշտի տոմսերի գները:

Եթե նախկինում Արևել յան տրիբունայի տոմսերի գները տատանվում էին 3-ից 8 հազար դրամի սահմաններում, ապա հիմա՝ 5-ից 12 հազարի: Եթե նախկինում Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 5-ից 10 հազար դրամ էր, ապա հիմա դարձել է 10-ից 16 հազար: Սա առաջացրել է բազմաթիվ ֆուտբոլասերների դժգոհությունը: Իհարկե, ֆեդերացիան մեծ «լավություն» է արել՝ նույնը թողնելով հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերի գները, սակայն հասկանալի է, որ դա, մեղմ ասած, մխիթարություն չէ իրապես մարզադաշտում ֆուտբոլ դիտել ցանկացողների համար: Նախ՝ խոսքը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մասին չէ, մեր մրցակիցներն էլ, ասենք, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականները չեն, թեպետ նույնիսկ այդ պարագայում նման գները շատ բարձր են Հայաստանի համար:

Առավել ևս, որ ինչքան էլ բոլորս, անկախ ամեն ինչից, հավաքականի կողքին ենք, սակայն չի կարելի անտեսել, որ թիմը շատ վատ արդյունքներ է ցույց տալիս. վերջին 10 խաղում հավաքականը տոնել է միայն 1 հաղթանակ (այն էլ՝ ընկերական խաղում), երկու հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով և կրել է 7 պարտություն: Եվ փոխանակ այնպես արվի, որ մարզադաշտը միշտ լեփ-լեցուն լինի, տոմսերն են թանկացնում: Ինչ վերաբերում է հավաքականին, հատկապես այն հանգամանքին, որ մարզիչը մի քանի ֆուտբոլիստների դուրս է թողել հավաքականից, ապա դա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկա երկու խաղից հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: