ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Ինքնագլոր վարելու կարգերը խախտելու դեպքում ինչ տուգանքներ կսահմանվեն. նախագիծ է մշակվել (տեսանյութ)

0

Ինչ վարչական տուգանք է նախատեսվում ինքնագլորի վարման կարգը խախտելու համար. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Ըստ փոխնախարարի՝ խախտումների համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով տուգանք: «Օրինակ՝ միջոցն առանց սաղավարտի օգտագործելու դեպքում կամ չկոճկած սաղավարտովի դեպքում յոթնապատիկի չափով է առաջացնում տուգանք: Սաղավարտ պետք է կրեն միայն 18 տարեկանից բարձր անձինք, ովքեր օգտագործում են այն հանրային ընդհանուր տարածքներում»,-ասաց նա:

Համբարյանը նշեց, որ մասնավորապես կազմակերպությունների համար, որոնք վարձայկալությամբ են տրամադրում նման սարքավորումներ, նախատաեսված է նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, օրինակ այն դեպքում, երբ ճիշտ կահավորված չէ նման սարքավորումը:

Նա ասաց, որ այդ սարքերով բեռ կամ անհատ տեղափոխելն արգելված է, արգելված է ճանապարհին մայրուղիներին, թունելներում միջոցների օգտագործելը: Այս խախտումների դեպքում ևս համապատասխան տուգանքներ կան սահմանված:

«Կայանումն այս նախագծով չի կարգավորվի, կհամակարգվի քաղաքապետարանի կողմից, համապատասխան վայրերում կկայանվեն»,-ասաց փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետարքրքվեց՝ քաղաքապետարանի կողմից հաստատված այդ վայրերի ցանկերը կա՞ն:

«Ցանկը մենք չունենք, պետք է քաղաքապետարանը մշակի այդ ցանկը»,-ասաց փոխնախարարը: