ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ցանկացած մարդու ակնկալիքն ու պայքարն արդարության համար է, բայց ինչ որոշում էլ ընդունվի, աշխարհը դրանից շուռ չի գա. Հրայր Թովմասյան  

0

Ցանկացած մարդու ակնկալիքն ու պայքարն արդարության համար է, կլինի իմ գործով, թե՝ ուրիշի: Այս մասին հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի իր գործի վճռի մասով:

«Իմ կյանքի վերջին 10-15 տարին եղել է հրապարակային և դա եղել է աշխատանք արդարության հաստատման համար, բնականաբար, իմ գործով էլ ես չեմ կարող ակնկալել կամ մտածել այլ բան:

Անկախ դատավորի ցուցաբերած վարքագծից ու ընդունած որոշումներից, մինչև վերջին պահն էլ ակնկալում եմ արդար վճիռ, ես հիմա  հակառակ պնդում չեմ անելու»,-հայտարարեց Թովմասյանը:

Նա ընդգծեց՝ անկախ նրանից, թե այս ամեն ինչը ինչ հիմքով է սկսվել, ինքն ու իր պաշտպանական թիմը շարունակում են դասական առումով իրականացնել իր պաշտպանությունը:

«Ինչ կընդունի, ինչ կլինի, դրանից աշխարհը շուռ չի գա, աշխարհը սրանով չի ավարտվի: Միշտ էլ ցանկացած ամեն բան ունի երկրորդ խաղակեսը, և երկրորդ խաղակեսում շատ բան կարող է փոխվել:

Այս արագ փոփոխվող աշխարհում էլ թող ոչ ոք չմտածի՝ կարող է ինչ-որ բան անել ու այդպես մինչև կյանքի վերջ ոչ ոք չիմանա ու ոչինչ չլինի»,-շեշտեց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: