ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

2 երիտասարդի մոտ հայտնաբերվել է սառը զենք և կեղծ թղթադրամ. նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին

0

Սեպտեմբերի 5-ին, գիշերվա ժամը 2.40-ին, Երևանի պարեկները Վիլնյուսի փողոցում, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Շենգավիթի բնակիչ 19 և 21 տարեկան երկու երիտասարդի: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:

Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ 19-ամյա երիտասարդի մոտ՝ դանակ և քսանհազարանոց կեղծ թղթադրամ:

Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: