ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին. «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան կոմպետենտ մասնագետ:

Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։ Նորամուծություններից է նաեւ այն, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող են այլեւս Ռադիոյի ցանցում չլինել, այլ կլինեն միայն կայքում․ խոսքը քրդերին եւ եզդիներին վերաբերող հաղորդումների մասին է»։

Մանրամասները՝ այստեղ։