Դեսպան Մկրտչյանն ընդգծել է հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը
0
Սեպտեմբերի 3-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիին։ Դեսպան Մկրտչյանը, ողջունելով տկն․ Բակոյանիին, ընդգծեց հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը և կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։ Դեսպանը մասնավորապես ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, սահմանազատման գործընթացը