Ուկրաինայի նոր արտգործնախարար է նշանակվել Անդրեյ Սիբիգան
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Անդրեյ Սիբիգայի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Մինչ այդ նրա թեկնածությունը Գերագույն ռադա էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։