ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Իտալիայի մշակույթի նախարարը եթերում խոստովանել է, որ սիրուհի ունի և ներողություն խնդրել վարչապետից ու կնոջից

0

Իտալիայի մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոն, օրեր շարունակ շրջանառվող կասկածներից և մեղադրանքներից հետո, խոստովանել է, որ սիրուհի ունի:

Ինչպես գրում է euronews.com-ը, խոսքն ինֆլուենսեր Մարիա Ռոսարիա Բոչիայի  մասին է, որը համագործակցել է Մշակույթի նախարարության հետ:

Նախարարն այս մասին ասել է Rai 1 հեռուստաալիքով հեռարձակված մոտ քսան րոպե տևած հարցազրույցում: Պաշտոնյան ներողություն է խնդրել վարչապետից, կառավարության անդամներից, իր համախոհներից ու կնոջից։

«Ես պատրաստ եմ հրաժարական տալ, երբ վարչապետ Ջորջիա Մելոնին ինձ խնդրի», - ասել է նախարարը:

Հարցազրույցի ընթացքում Սանջուլիանոն բացատրել է, որ Բոչիայի՝ որպես կարևոր իրադարձությունների գծով խորհրդական նշանակումը չեղյալ է հայտարարվել, քանի որ դա կարող էր խնդիրներ ստեղծել:

Նախարարը նաև ասել է, որ Բոչիայի ուղևորությունների բոլոր տոմսերը վճարվել են նրա անձնական հաշվի հետ կապված կրեդիտ քարտով:

«Ես երբեք պետական գումարներ չեմ ծախսել նրա համար, ես եմ վճարել ամեն ինչի համար, ինձ չեն կարող շանտաժի ենթարկել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վարչապետ Մելոնին չի ընդունել իր հրաժարականը: