Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ, այնուհետև, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո:
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա: Այս մասին տեղեկացնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: