ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Դե Յոնգը հրաժարվել է վիրահատվել․ նա ցանկանում է ռիսկի դիմել

0

«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հաջորդ շաբաթ կվերադառնա մարզումներին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի՝ դե Յոնգը հրաժարվել է վիրահատությունից և հաջորդ շաբաթ կսկսի մարզվել խոտածածկի վրա։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ մեծ է դե Յոնգի վնասվածքի կրկնության հավանականությունը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել նախորդ մրցաշրջանի ապրիլին։