ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

44-օրյայի պարտությունից հետո, ՀՀ իշխանությունը դասեր քաղելով անհանջողություններից, որոշակի ծրագիր է իրականացնում մեր երկիրն անվտանգ պահելու համար․ Քոչարյան

0

Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինություններ ձեռք բերելու թեման լարված պահելու տեսակետներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Մամուլը առավոտից երեկո գրում է, որ Հայաստանը ձեռք բերեց այսքան սպառազինություն Հնդկաստանից, այսքան Ֆրանսիայից, ամերիկյան ինքնաթիռները 10 րոպեն մեկ իջնում են Հայաստանում: Ադրբեջանն էլ նայում է, ասում է՝ էս ինչ է կատարվում:

44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունը դասեր քաղելով պատերազմում անհանջողություններից, նաեւ շարժվելով կառավարության ծրագրով, որոշակի ծրագիր է իրականացնում մեր երկրի անվտանգության կարիքները ավելի ակտիվ հոգալու եւ մեր երկիրն անվտանգ պահելու համար: Հայաստանը շարժվում է երկրի անվտանգությունն ավելացնելու, մեր ժողովրդի կյանքը անվտանգ պահելու ուղղությամբ»,-ասաց նա: