ՌԴ դեսպանը Երևանին մեղադրեց 2022-ին ՀԱՊԿ-ի հետ համագործակցության չգնալու համար. «Ազատություն»
«Ազատություն». «Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող էին կրճատվել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթ իրականացնելու առաջարկին», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը։
«Союзники. ОДКБ»-ի («ՀԱՊԿ. Դաշնակիցներ») հետ զրույցում Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։
Ռուս դիվանագետը հերթական անգամ կասկածի տակ է դրել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ հետախուզություն է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ», – նշել է նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնորդած կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
The post ՌԴ դեսպանը Երևանին մեղադրեց 2022-ին ՀԱՊԿ-ի հետ համագործակցության չգնալու համար. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.