ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ԱՄՆ-ում 14-ամյա աշակերտը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր

0

Չորեքշաբթի Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս ինը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է CNN-ը:

Կրակողը դպրոցի 14-ամյա աշակերտն է՝ Քոլթ Գրեյը, որն այժմ ձերբակալված է: Սպանվածներից երկուսն 14-ամյա աշակերտներ են, մյուս երկուսը՝ մաթեմատիկայի ուսուցիչներ:

Հատկանշական է, որ ողբերգությունից առաջ ավագ դպրոցը հեռախոսով նախազգուշացում էր ստացել, որ հրաձգություն է լինելու հինգ դպրոցում, և որ «Ապալաչի»-ն կլինի առաջինը: