ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Apple Music. փորձելու լավագույն ժամանակն է

0

Apple-ի լիազորված գործընկերներից AirPods գնելու դեպքում, կարող եք ստանալ Apple Music-ի 3-ամսյա անվճար բաժանորդագրություն:

Ինչպես դա անել և ինչ յուրահատկություն ունի Apple Music ծառայությունը:

Apple Music-ը երաժշտական ծառայություն է, որը գործարկվել է 2015 թվականի հունիսին։ Այն երաժշտության, երգացանկերի, ռադիոկայանների և բացառիկ ռելիզների հսկայական կատալոգ է՝ ավելի քան 100 միլիոն կատարումներով, որոնք հասանելի են ավելի քան 167 երկրներում:

Apple Music-ին բաժանորդագրվելու գլխավոր առավելությունն այն է, որ բաժանորդները ստանում են եզակի կոնտենտի հասանելիության հնարավորութուն, ներառյալ երաժշտական վավերագրական ֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ և ծրագրերի տարբեր ձևաչափեր:

 

 

 Ինչո՞վ է առանձնահատուկ Apple Music-ը:

1.Բովանդակության լայն կատալոգ

 Apple Music-ն աչքի է ընկնում իր ընդարձակ երաժշտական կատալոգով, որը ներառում է ոչ միայն ստուդիական ալբոմներ, այլև կենդանի ձայնագրություններ և բացառիկ ռելիզներ:

2.Անձնական առաջարկներ

 «For You» ֆունկցիան վերլուծում է նախընտրած ժանրերը, սիրված կատարողներին և առաջարկում երգեր, որոնք կարող են հետաքրքրել ունկնդրին:

Apple Music-ի առանձնահատկությունն այն է, որ օգտատերերը կարող են ստեղծել և կիսվել սեփական երգացանկերով ընկերների հետ, ինչպես նաև բաժանորդագրվել այլ օգտատերերի և կատարողների կողմից ստեղծված երգացանկերին:

3.Բացառիկ ռելիզներ և կոնտենտ

Apple Music-ում պարբերաբար հայտնվում են բացառիկ ռելիզներ հանրաճանաչ արտիստների կողմից, դրանք կարող են լինել ոչ միայն նոր ալբոմների, այլև ամբողջական համերգների տեսքով, որոնք հասանելի են միայն բաժանորդներին:

Թեյլոր Սուիֆթն ու Բեյոնսեն նախընտրել են Apple Music-ը՝ բացառապես իրենց ալբոմները թողարկելու համար: Դրանցից են, օրինակ «1989» և «Lemonade» ալբոմները: Հայտնի այլ կատարողներ, ինչպիսիք են Դրեյքը, Լեդի Գագան, The Weekend-ը, մեծապես հայտնի են դարձել Apple Music ծառայության շնորհիվ:

  4.Ձայնի բարձր որակ

Ծառայությունն առաջարկում է այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են Lossless Audio-ն և Dolby Atmos-ը, ինչի շնորհիվ օգտվողները երաժշտություն լսելիս գերագույն հաճույք կստանան:

5.Beats 1 Radio

Beats 1-ը Apple Music-ի համաշխարհային ռադիոկայանն է՝ երաժշտական յուրահատուկ ծրագրերով, կենդանի կատարումներով և հարցազրույցներով: Հաղորդավարները ներկայացնում են հետաքրքիր պատմություններ, նոր ռելիզներ և երաժշտություն, որը դժվար է գտնել սովորական երգացանկերում:

6.Հասանելիություն տարբեր հարթակներում

Apple Music-ը հասանելի է ոչ միայն Apple սարքերում, այլև Android-ում և վեբ բրաուզերի միջոցով: Ինտերֆեյսը ինտուիտիվ և օգտատիրոջ համար բավական պարզ է, ինչը հեշտացնում է սիրելի կատարումը գտնելը և սեփական երգացանկը ստեղծելու գործընթացը:

7.Օֆլայն մուտք

 Օգտատերերը կարող են ներբեռնել կատարումները օֆլայն լսելու համար, սա հատկապես հարմար է նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում կամ գտնվում են թույլ ինտերնետային կապ ունեցող վայրերում:

8.Siri-ի հետ ինտեգրում

Apple սարքերից օգտվողների համար հասանելի է Siri ձայնային օգնականի հետ ինտեգրումը, ինչը երաժշտության կառավարումը դարձնում է ինտուիտիվ պարզ և հարմար: Պարզապես պետք է արտաբերել «Hey Siri, միացրու իմ սիրելի երգը», և համակարգն անմիջապես կկատարի հրամանը:

Ի՞նչ պետք է իմանալ Apple Music-ի մասին:

1.Վիճակագրություն.

Գործարկման պահին՝ 2015 թվականին, ծառայությունն արդեն ուներ ավելի քան 30 միլիոն ստեղծագործություն և տարեցտարի այդ թիվը միայն աճում է:

2.Հատուկ առաջարկներ.

Apple Music-ն առաջարկում է գնումների շահավետ տարբերակներ, ներառյալ անվճար բաժանորդագրություն տևական ժամանակով: Օրինակ՝ Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներից  ցանկացած AirPods գնելու դեպքում կստանաք 3 ամիս անվճար բաժանորդագրություն։ Տվյալ պահին այս առաջարկը առավել քան գրավիչ է, քանի որ մինչև սեպտեմբերի 22-ը AirPods-ի բոլոր մոդելները հասանելի են հատուկ գներով, իսկ Mastercard քարտերով վճարելիս կարող եք ստանալ հավելյալ 16% շահավետություն*։ Մանրամասները կարող եք ճշտել Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահների վաճառքի խորհրդատուների հետ՝

iSpace, Mobile Centre, Тelecom Аrmenia, Vega, UCOM, iStore, VLV.

3.Երաժշտություն և ֆիթնես.

Տվյալ ծառայությունն առաջարկում է հատուկ ստեղծված երգացանկեր մարզումների համար, որոնք օգնում են օգտատերերին ֆիզիկական ակտիվության ընթացքում:

4.Եզակի կոնտենտ.

Apple-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում նոր վավերագրական ֆիլմերի և երաժշտական ծրագրերի ստեղծման համար, ինչով էլ այն առանձնանում է այլ ծառայություններից:

Apple Music-ը շարունակում է ճանաչելիություն ձեռք բերել՝ 2024 թվականին բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում գերազանցելով 100 միլիոնը:

* Mastercard քարտերով վճարելու դեպքում հատուկ առաջարկը գործում է մինչև սեպտեմբերի 8-ը։