Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։
Աշոտ Խաչատրյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը եզրափակչում մրցել է աշխարհի մինչև 17 տարեկանների չեմպիոն ռուս Զաուր Բեսլեկովի հետ և 5:6 հաշվով պարտվել՝ դառնալով արծաթե մեդալակիր։