Գաղափարն ԱՄՆ-ինն է. տարբերակ է, որը Հայաստանին թույլ կտա «դեմքը պահել» ու ասել, որ սուվերենության զիջում չկա. Հակոբ Բադալյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն ասաց, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հանձնելու մասով նոր մանրամասներ չկան։ Այս մասին խոսել են, սակայն մանրամասներ դեռևս հայտնի չեն։