Ավտովթար՝ Երևանում․ «Ford»-ը բախվել է արագաչափ սարքի հենասյանը
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 շենքի հարևանությամբ «Ford» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ սարքի հենասյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։