ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

«CIES Football Observatory»-ն ներկայացրել է ամենաթանկարժեք կազմերն ունեցող թիմերի ցանկը

0

«CIES Football Observatory»-ն ներկայացրել է այս պահին աշխարհի ամենաթանկարժեք կազմերն ունեցող թիմերի ցանկը:

Ներկա պահին աշխարհի ամենաթանկարժեք կազմն ունի Լոնդոնի «Չելսին»:

Լոնդոնյան ակումբի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 1,15 միլիարդ եվրո: Դա այն դեպքում, երբ չեն հաշվառվում բոնուսները։ Ընդհանուր այն կազմում է 1,28 միլիարդ եվրո։

Նշվում է նաև, որ «Չելսիի» ընթացիկ կազմը համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկը:

Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 1,04 միլիարդ եվրոյով (ներառյալ բոնուսները), երրորդում՝ «Մանչեսթեր Սիթին» (1,017 միլիարդ եվրո):

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ «Չելսի»
2․ «Մանչեսթեր Յունայթեդ»
3․ «Մանչեսթեր Սիթի»
4․ «Արսենալ»
5․ «Տոտենհեմ»
6․ ՊՍԺ
7․ «Լիվերպուլ»
8․ «Ռեալ»
9․ «Նյուքասլ»
10․ «Յուվենտուս»