ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Պետք չէ կատակել մեր կարմիր գծերի հետ, ամերիկացիները գիտեն` որտեղով են դրանք անցնում. Լավրով

0

ԱՄՆ-ն լավ գիտի, թե որոնք են Ռուսաստանի կարմիր գծերը, դրանց հետ կատակելու կարիք չկա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ԱՄՆ մտադիր է Ուկրաինային F-16 կործանիչների համար թևավոր հրթիռներ մատակարարել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Ամերիկացիներն արդեն հատել են իրենց իսկ սահմանած շեմը, և Զելենսկին, իհարկե, տեսնում է դա և օգտվում: Նրանք, ովքեր կատակում են մեր կարմիր գծերի մասին, չպետք է  այդպես վարվեն: Նրանք շատ լավ գիտեն, թե որտեղով են անցնում մեր կարմիր գծերը»,- ասել է Լավրովը։