ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Երևանում 3 մեքենա է բախվել. տուժածը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել

0

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS 55», «ԶԻԼ» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բայց նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։