ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. ՀՀ ԱԳՆ

0

«Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Բաքվի հետ բացվող կոմունիկացիաների վերհսկողությունը վստահվել մասնավոր պահնորդական ընկերության:

«Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է։ «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, պարզապես խոսվել է դրա հնարավորության մասին»,-ասաց նա։ 

Փոխնախարարը նշեց, որ խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթն են փոխանցել Ադրբեջանին:

«Իրենք կպատասխանեն, ըստ դրա, կտանք մեր դատողությունները և մեկնաբանությունները»,-հավելեց նա։

«Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին»,- լրագրողների հարցին ի պատասխան տեղեկացրեց Սաֆարյանը: