ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Պուտինը դեռևս չի որոշել` մեկնելո՞ւ է Հռոմի ստատուտը վավերացրած Բրազիլիա, թե՞ ոչ. Կրեմլ

0

Ռուսաստանը շարունակում է աշխատել G20-ի շրջանակում, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բրազիլիայում կայանալիք գագաթնաժողովին մեկնելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Դեռևս որոշումներ չեն կայացվել այս կապակցությամբ... Մեր շերպան (երկրի ներկայացուցիչը-Խմբ.) շարունակում է ակտիվորեն աշխատել իր գործընկերների հետ։ Մենք այնտեղ պաշտպանում ենք մեր շահերը, սակայն նախագահը դեռ որոշումներ չի կայացրել»,- ասել է Պեսկովը:

Բրազիլիան այն երկրներից է, որը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, իսկ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտին Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել «Ուկրաինայից բնակչության (երեխաների) անօրինական արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»։

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան ասել է, որ Պուտինն ինքը պետք է գնահատի իր այցի հետևանքները։

Այս շաբաթ ՌԴ նախագահն այցելել է Մոնղոլիա, որը նույնպես ճանաչում է ՄՔԴ-ի իրավասությունը։ Politico-ն գրել է, որ Մոնղոլիան կարող է պատասխանատվության ենթարկվել ձերբակալման հրամանը կատարելուց հրաժարվելու համար: