ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ֆասթ Բանկի՝ Բաղրամյան 1/4 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է (տեսանյութ)

0

Վերաբրենդավորումից հետո Ֆասթ Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղն ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ հաճախորդներին ընդունելու և սպասարկելու հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից մասնաճյուղում։ Մասնաճյուղի կառավարչի խոսքով՝ վերաբրենդավորումն ուղղված էր հաճախորդների համար լավագույն փորձառությունն ապահովելուն։

«Բոլոր փոփոխությունների նպատակը մեր հաճախորդներին ավելի որակով սպասարկելն է և բոլոր գործընթացներն ավելի սահուն կազմակերպելը։ Ավելի քան հինգ անգամ ընդլայնել ենք մասնաճյուղի տարածքը, ստեղծել ենք հարմարավետ սպասասրահ հաճախորդների համար», - նշել է մասնաճյուղի կառավարիչ Կարեն Սահակյանը։

Բանկը շարունակաբար բարելավում է հաճախորդների սպասարկման որակը՝ ձգտելով Հայաստանում ներդնել լավագույն միջազգային փորձը։ Նոր ու հարմարավետ միջավայրում Ֆասթ Բանկի հաճախորդները 24/7 գրաֆիկով կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ վարկեր, ավանդներ, միջազգային փոխանցումներ, տարադրամի փոխարկում, և այլն։