Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց, որովհետև դուք ընդդիմություն եք․ Սուրեն Պետրոսյան
Նիկոլ Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց, որովհետև դուք ընդդիմություն եք․ Սյունիքը հանձնի, շատ հանգիստ մարսելու է, քանի դուք ընդդիմություն եք։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Որտե՞ղ է երևում ընդդիմության վճռականությունը։ Այս ընդդիմությունը իրեն տնտեսապես, ֆինանսապես ե՞րբ էր ավելի լավ զգացել, քան հիմա։
Սա իրանց երազած իշխանությունն է։ Այս պրոցեսի մեջ միակ խնդիրը որ լուծում են դա ընդդիմադիր դաշտում առաջին տեղը զբաղեցնելն է։
Պայքարել միայն Նիկոլ Փաշինյանի դեմ դա նույնն է ինչ պայքարել շողքի դեմ, շողք գցողների հետ միասին»,-հայտարարել է Պետրոսյանը։