ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Դեսպան Քվինը և Ժաննա Անդրեասյանը ներկա են եղել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը

0

Դեսպան Քվինը, Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են եղել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը, որը հիմնադրամը տրամադրել էր դեսպանի կեցավայրում ներկայացնելու համար։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Արվեստագետները, կոմպոզիտորները, կառավարության, ակադեմիայի և քաղաքացիական հասարակության առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին աշխարհահռչակ ամերիկահայ գրողի և արվեստագետի ժառանգությանը, ինչպես նաև Սարոյան հիմնադրամի շարունակական ջանքերին` պահպանելու և տարածելու Վիլյամ Սարոյանի ներդրումը ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական մշակույթում»,- նշված է գրառման մեջ:

The post Դեսպան Քվինը և Ժաննա Անդրեասյանը ներկա են եղել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.