ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Բոլորը պատկերացնում են, որ գան իշխանության` ինչ ավերակներ են տեսնելու. Բագրատյանը՝ Փաշինյանին չհեռացնելու մասին

0

Բոլորը պատկերացնում են՝ գան իշխանության՝ ինչ ավերակներ են տեսնելու: Այս մասին «ԼՂՀ անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չի ստացվում Նիկոլ Փաշինյանին հեռացնել:

«Ավերակներ են ամենուրեք, իր վերջին ասուլիսը դրա մասին էր, հիմա էլ ռուսներին էր քծնում: Ով էլ գա, վախենում է, որ օրինակ, Ամերիկան գալու է ասի՝ մեզ սա է խոսք տվել, Ադրբեջանն ասելու է՝ մեզ սա է խոսք տվել, Թուրքիան ասելու է՝ մեզ սա են խոսք տվել»,-պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի այն կարծիքին, աշնանը հնարավոր է փողոցային պայքարի միջոցով հաջողության հասնել, Բագրատյանն ասաց՝ գուցե հնարավոր է:

«Բայց սկսենք իրենից. բոլորս ասեցինք իրեն համաձայն ենք, ինքը պետք է գործ անի, ես չեմ տեսնում գործ: Մենք հիմա էլ Բագրատ Սրբազանին օժանդակում ենք, սեպտեմբերին հետն ենք լինելու, դրանից հետո վերջացավ լիմիտը: Եթե նրա քաղաքական ասելիքը ավելի ցածր է քան մերը, հենա մենք կասենք էլի»,- հայտարարեց նա: