Հայտնի են US Open 2024-ի տղամարդկանց քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յաննիկ Սիները դուրս է եկել US Open 2024-ի քառորդ եզրափակիչ։ Չորրորդ շրջանի խաղում նա հաղթել է ամերիկացի Թոմի Փոլին (14-րդ համարը ATP-ի դասակարգման աղյուսակում)։
Հանդիպման վերջնական հաշիվը գրանցվել է 7:6 (7:3), 7:6 (7:5), 6:1: Այսպիսով, իտալացին դարձավ ընթացիկ մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։
US Open 2024-ի քառորդ եզրափակիչի զույգերը․
Յաննիկ Սիներ (Իտալիա) — Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)
Ջեք Դրեյփեր (Մեծ Բրիտանիա) — Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա)
Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)
Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) — Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ)
Հիշեցնենք, որ ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը: Տղամարդկանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 75 միլիոն դոլար:
Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը նախորդ տարվա մրցաշարի եզրափակչում հաղթեց Դանիիլ Մեդվեդևին։