ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Կոնգոյում առնվազն 129 մարդ է զոհվել բանտից փախչելու փորձի հետևանքով

0

Երկուշաբթի գիշերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մակալա բանտից փախչելու փորձի ժամանակ առնվազն 129 մարդ է զոհվել և 59-ը վիրավորվել, հայտնել է երկրի փոխվարչապետ և ներքին գործերի և անվտանգության նախարար Ժակեմին Շաբանին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ հրդեհների հետևանքով ավերվել են մի շարք վարչական օբյեկտներ, սննդի պահեստներ։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է 129 մարդ, որից 24-ը՝ հրազենային վնասվածքներից, մնացածը՝ հրմշտոցի և շնչահեղձ լինելու հետևանքով։ Բացի այդ, կա 59 վիրավոր: Եղել են նաև կանանց բռնաբարության դեպքեր»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցի իր էջում։

Նա հավելել է, որ իրավիճակը հանդարտվել է և իր ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։