ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Սուարեսը հայտարարել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

0

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Սուարեսը Ուրուգվայի հավաքականում հանդես է գալիս 2007 թվականից։ Այս ընթացքում ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 142 հանդիպում, որոնցում դարձել է 69 գոլի հեղինակ և հանդիսանում է թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Ուրուգվայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը հաղթել է 2011 թվականի Ամերիկայի գավաթը։

2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղրկությունում  Լուչոն Ուրուգվայի հավաքականի հետ դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Կոլումբիայի հավաքականին (0:1)։

Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայի հավաքականը հաղթեց Կանադայի հավաքականին (2:2, 4:3 11 մետրանոցներով): Մրցաշարում Սուարեսը մասնակցել է 4 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ