ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան

0

Էն ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար: Եվ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ, պետք է պատասխանենք մի պարզ հարցի, ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը Երեւանի «Հերացի» ավագ  դպրոցում՝ ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպման ընթացքում:

«Հայաստանի Հանրապետությունը նրա համար է, որ մենք ավելի մեծ հայրենիք, մեծ պետություն ունենանք, թե Հայաստանի Հանրապետությունը նրա համար է, որ սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովենք՝ այն տրամաբանությամբ, որ այդ բարեկեցության մեջ է մտնում նաև անվտանգությունը, արդարությունը, օրինականությունը: Դրա մեջ մտնում է նաև քաղաքացիների երջանիկ լինելու իրավունքը և մենք, որպես պետություն դա պետք է ապահովենք»,-ասել է նա: