ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

«Լոկոմոտիվը» պայմանավորվել է «Ֆերենցվարոշի» հետ Սևիկյանի վարձակալության հարցում

0

Մոսկվայի «Լոկոմոտիվը» և հունգարական «Ֆերենցվարոշը» պայմանավորվել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի վարձավճարով տեղափոխության շուրջ։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։

2023/24 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»։ Բուդապեշտյան ակումբի կազմում  Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը 23-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո: