ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ. նախարար

0

 «Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է բավականին բարձր մնալ: Դա պայմանավորված է հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների սպառման և տնտեսական գործունեության ազդեցություններով»,-այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:

«Առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 10.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության՝ հիմնային մետաղների արտադրության, առևտրի և ծառայությունների աճով: Շինարարության և գյուղատնտեսական ճյուղերը ևս նպաստել են այդ աճին: Գյուղատնտեսության ոլորտում հիմնական նպաստումն ունեցել է բուսաբուծությունը»,-նշել է նա: