ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Արցախը լուծարելու փաստաթղթին Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել. ԱԺ պատգամավոր

0

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախը մենակ թողնելու համար, ամեն ինչ արել է, որ Արցախը չլինի: Արցախի ժողովուրդը 9 ամիս հերոսաբար պայքարել է, այնուհետև հարձակում է տեղի ունեցել  Ստեփանակերտի մատույցներում, և երբ արդեն թշնամին էթնիկ զտումներ էր անում և ցեղասպանվելու էր 100 հազարից ավել մարդ, ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը:

«Փաշինյանը տեղյակ է եղել և հարձակման մասին, և փաստաթղթի բովանդակությունից: Այն օրերին, երբ մեր քույրերն ու եղբայրները ցեղասպանվում էին Արցախում, նա  ուղիղ եթերում ասում էր, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում»,-ասել է Դանիելյանը: