ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Վթարի դեպքում ոչ միայն Հայաստանը կտուժի. Բաքվում անհանգստացած են Մեծամորի ատոմակայանի առնչությամբ

0

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։

Այս մասին Էլնուր Սոլթանովը նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում: Նրա խոսքով, «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին»: Նա ընդգծել է, որ վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ էր հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։ Ատոմակայանը, սակայն, արդեն երեկ կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։