ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ջոն Բատիգին ՀՊԼ-ի ընթացիկ առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակն է

0

«Վանի» կիսապաշտպան Ջոն Բատիգին դարձավ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակը: Նա նման հաջողության հասած «Վանի» 2-րդ ֆուտբոլիստն է, հայտնում է ՀՊԼ-ի մամուլի ծառայությունը։ 

Թիմի կազմում Պրեմիեր լիգայում առաջին հեթ-տրիկը գրանցվել է անցյալ տարվա ապրիլի 21-ին Դանիլ Անկուդինովի օգտին՝ «Լեռնային Արցախի» հետ խաղում՝ 4-0:

Ջոն Բատիգին ընթացիկ առաջնությունում գոլերի հաշիվը բացել էր օգոստոսի 16-ին՝ դուբլ ձևակերպելով «Գանձասարի» հետ խաղում:

Նա դարձել է թիմի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (18 տարեկան 53 օրական)՝ գերազանցելով Սանի Բուհարիի ցուցանիշը (18 տարեկան 314 օրական)։