ru24.pro
World News in Armenian
Август
2024

Արմավիրի մարզում բախվել է 3 մեքենա

0

Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «Ford» մակնիշի և 30-ամյա Աշոտ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարից հետո, մինչ վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արմավիր ընթանալիս բախվել է «Mercedes»-ին, ինչի հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

«07»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Սամվել Կ․-ն տեղափոխվել են վարորդը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։