Թուրքիան ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջև. Էրդողան
Թուրքիան պարտադրված չէ ընտրություն կատարել ԵՄ և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև, այլ համագործակցելու է երկու կազմակերպությունների հետ, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ մենք հետաքրքրվենք մեր հարևաններով՝ Իրաքով, Իրանով, Սիրիայում և Պաղեստինով, անգրագետ են, եթե ոչ չարամիտ։
Թուրքիան կարող է արդյունավետ երկիր լինել, եթե հարաբերություններ զարգացնի Արևելքի և Արևմուտքի հետ միաժամանակ»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Անկարայի նպատակը ՇՀԿ-ին անդամակցությունն է։