ru24.pro
World News in Armenian
Август
2024

Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը, առայժմ ցտեսություն, «գցված» Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով․ Արտակ Զաքարյան

0

Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը․

«Ինչպես և վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն «գցված» Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով:

Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը:

Աճուրդը շարունակվում է... Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է:

Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝  թող բավարարվի ֆեստիվառներով:

Ցավոք սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջը տիրող տխուր իրականությունը»,- գրել է Զաքարյանը։