Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:24-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1975թ․) և «Reno» (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1984թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ն (ծնված 1997թ․), «Reno» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Դ. Ա.-ն (ծնված 1989թ․) և Ք. Ա.-ն (ծնված 1987թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Reno» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Գ.-ին (ծնված 1935թ․) և մոտեցրել շտապօգնությանը:
Տուժածը հոսպիտացավել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
The post Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.