ru24.pro
World News in Armenian
Август
2024

Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

0

Այստեղ էլ շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ուենցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց, կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով:

Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերադարձնելու հարցին:

Նա հավալեց.

«Եվ ո՞վ վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետև ինքն այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում»:

Փաշինյանի խոսքով՝ դա իրոք լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն և զբաղվում են:

«Ես հիմա չեմ ուզում այլ լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, բայց ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր: Ընդ որում պարտադիր չէ հաջող վերջնակետը, կարևոր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահության քայլ-քայլ ձևավորումը: Նկատի ունեմ՝ որևէ հարց այս բարդ մեխանզիմի մեջ պետք չէ դուրս բերել և դիտարկել առանձին, որովհետև բոլոր հարցերը փոխկապակցված են»,- ասաց նա: