ru24.pro
World News in Armenian
Август
2024

Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողություն է սահմանել Դոնեցկի ևս մի բնակավայրի նկատմամբ․ ՌԴ ՊՆ

0

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակային «Կենտրոն» խմբավորմանը հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնեցկի մարզի Կիրովո բնակավայրի նկատմամբ։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի թելեգրամյան ալիքում։

Գերատեսչությունը նշել է, որ ռուսական զորքերը շարունակում են «խորանալ հակառակորդի պաշտպանական դիրքերի ուղղությամբ»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է այս շրջանում տեղակայված չորս ուկրաինական բրիգադներին հասցված հարվածների, ինչպես նաև հետ մղված յոթ հակագրոհների մասին։